YCLLR Logo
Վերջույթների վերակառուցման
և երկարացման կենտրոն
(Էսթետիկ վիրաբուժություն)
(+374 10) 53 77 83

Արժեքը

Բժշկական ծախսը, սրունքների մեկ հատվածից երկարացման համար, սկսվում է 1900 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամից, յուրաքանչյուր մեկ սմ հասակի ավելացման համար (սկսած 4սմ): Բժշկական ծախսը, սրունքների երկու հատվածից երկարացման համար, սկսվում է 2000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամից, յուրաքանչյուր մեկ սմ հասակի ավելացման համար (սկսած 4սմ): Բժշկական ծախսը, ազդրերի և սրունքների խաչաձև երկարացման համար, սկսվում է 2200 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամից, յուրաքանչյուր մեկ սմ հասակի ավելացման համար: Գումարը ներառում է բոլոր բժշկական ծախսերը՝ այցելուին զննելը, անեսթեզիան, վիրահատությունը, կոնստրուկցիաների արժեքը, ինտենսիվ թերապիան, հինգ օր հետվիրահատական հիվանդասենյակը, բուժական ֆիզկուլտուրայի հիմնական կուրսը, այցելուի տեղափոխումը հիվանդանոց, կոնստրուկցիաների խնամքը երկարացման և ֆիքսացիայի ընթացքում, ապարատների հանելը, բուժման ընթացքում բոլոր հետազոտությունները, դեղորայքը ինչպես նաև հենակներ, քայլակ և այլն: Ինտրամեդուլյար մեխով երկարացման դեպքում, երկրորդ վիրահատությունը կարժենա 3000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ յուրաքանչյուր սեգմենտի համար, որը կներառի բոլոր բժշկական ծախսերը:

Բնակվելու ծախսեր. հիվանդանոցում գտնվելու հավելյալ յուրաքանչյուր օրը կարժենա 80 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որը ներառում է մեկ անձի համար նախատեսված հարմարավետ հիվանդասենյակ երեքանգամյա սնունդով: Եթե այցելուն նախընտրում է բուժումը շարունակել հիվանդանոցից դուրս՝ ամբուլատոր պայմաններում, ապա բնակվելը հարմարահետ բնակարանում, որը հագեցված է բոլոր անհրաժեշտ հարմարություններով, անհատական սնունդով, ինտերնետով և այլն, կարժենա 1300 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ յուրաքանչյուր ամսվա համար: