YCLLR Logo
Վերջույթների վերակառուցման
և երկարացման կենտրոն
(Էսթետիկ վիրաբուժություն)
(+374 10) 53 77 83

Մեթոդ

Իլիզարովի մեթոդը ամբողջ աշխարհում ընդունված է որպես օրթոպեդիկ վիրաբուժության խոշոր բացահայտումներից մեկը: Վերջույթներին անհրաժեշտ ձև և երկարություն տալու յուրահատուկ հնարավորության շնորհիվ, արևմտյան երկրերում առաջինը այդ մեթոդը կիրառող իտալացի բժիշկները Գ.Ա. Իլիզարովին անվանեցին “Միքելանջելո օրթոպեդիայում”: Ավելի մանրամասն տեղեկություն դուք կարող եք գտնել այցելելով 

Իլիզարովի մեթոդի առավելությունները`

  • Վիրաբուժությունը կատարվում է նվազագույն միջամտությամբ:
  • Վերջույթների անհրաժեշտ երկարության և ձևի հասնելու հնարավորություն:
  • Բարդությունների ոչ մեծ տոկոս, որոնցից շատ դեպքերում կարելի է խուսափել բուժման ընթացքում:
  • Այցելուի ակտիվություն` կարող է քայլել առաջին օրվանից և ամբողջ բուժման ընթացքում: Վիրահատության առաջին օրերից ծանրաբեռնման և շարժումների լրիվ ծավալի հնարավորություն: Հոդերում շարժումների սահմանափակման խնդիրը լուծվում է ինտենսիվ բուժական ֆիզկուլտուրայով:
  • Ամբուլատոր պայմաններում բուժման հնարավորություն:
  • Ոսկրային ֆրագմենտների վրա դինամիկ ազդեցության հնարավորություն` “ոսկրի վարժանքներ”, որպես նախապատրաստում ապարատը հանելուն:

 

Իլիզարովի մեթոդի թերությունները

  • Բուժման հարաբերական երկարատևությունը և աշխատատարությունը:
  • Ապարատի հարաբերական մեծ չափերը և անհարմարավետությունը, հատկապես ազդրի օստեոսինթեզի ժամանակ:
  • Վերը նշված հանգամանքները հաճախ բերում են նրան, որ անհրաժեշտ է որոշակի երկկողմանի համբերություն` բժշկի և հիվանդի կողմից: