YCLLR Logo
Վերջույթների վերակառուցման
և երկարացման կենտրոն
(Էսթետիկ վիրաբուժություն)
(+374 10) 53 77 83

ՀԱՐԳԵԼԻ´ ԱՅՑԵԼՈՒ,

Arshak Mirzoyan | YCLLR limb lengtheningՈղջունում ենք ձեր այցը Երևանի` վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոնի էսթետիկ վիրաբուժության վեբ-կայք:
Եթե ձեզ չի բավարարում ձեր ոտքերի ձևը և համաչափությունը, և եթե ձեր հասակը հանդիսանում է հոգեբանական ապրումների պատճառ, եթե թվարկվածները խանգարում են ձեր  լիարժեք ինքնագնահատականին,  հավանաբար այս կայքի ինֆորմացիան և մեր ծառայությունները կօգնեն ձեր խնդիրների լուծմանը:

Ոտքերի ձևի շտկումը և/կամ հասակի ավելացումը պատասխանատու որոշում է: Բուժման  մեթոդը, երկարատևությունը և ռեաբիլիտացիան, արժեքը, իրագործելի նպատակները և դրանց հասնելու ժամկետները, բոլոր այս հանգամանքները պետք է ուշադրության արժանանան: Կոչ ենք անում, որ դուք լինեք լավ տեղեկացված էսթետիկ վիրաբուժության մանրամասների և հնարավորությունների մասին, որպեսզի ձեր որոշումը  լինի հնարավորինս հիմնավորված:

Անցած դարի երկրորդ կեսին Գավրիիլ Իլիզարովը հայտնագործեց դիստրակցիոն օստեոգենեզի մեթոդը և գիտականորեն ապացուցեց, որ հյուսվածքները կարող են աճել մեխանիկական ձգման ազդեցության տակ: Այսօր նրա մեթոդը հայտնի է ամբողջ աշխարհում և օգտագործվում է օրթոպեդիկ շատ  խնդիրներ լուծելիս: Էսթետիկ ցուցումներով ստորին վերջույթների երկարացման սկզբունքները շատ հարցերում համընկնում է Իլիզարովի մեթոդին, սակայն կան որոոշակի տեխնիկական և հոգեբանական տարբերություններ (տես. մեր մոտեցումը): Այս ոլորտի բազմաթիվ հարցեր քնարկվում են մեր կայքում:

Բազմաթիվ կլինիկաներ տարբեր երկրերում կատարում են վերջույթների երկարացում էսթետիկ ցուցումներով: Առաջարկվում են տարբեր մեթոդներ` սկսած Իլիզարովի դասական մեթոդից մինչ գերժամանակակից ինտրամեդուլյար տելեսկոպիկ ձողերի կիրառում, որոնք երկարում են ինքնաբերաբար: Բոլոր այդ մեթոդներն ունեն իրենց առավելություններն ու թերությունները: Որպեսզի հնարավոր բարդությունները հասցվեն նվազագույնի, ոտքերի ձևի ուղղման և/կամ հասակի ավելացման նպատակով մենք նախընտրում ենք կիրառել պրակտիկայում ամենավստահելի, սակայն այցելուի համար ոչ ամենահարմարավետ Իլիզարովի մոդիֆիկացված մեթոդը:

Մեր մոտ արդեն բուժում են ստացել այցելուներ բազմաթիվ երկրերից: Բուժման բարեհաջող ավարտի մեր տոկոսը շատ բարձր է, և վարկանիշը կարևոր է մեր համար: Հուսով եմ այս կայքը կպատասխանի ձեր շատ հարցերին: Եթե ձեզ անհրաժեշտ է ավելի շատ տեղեկություն, քան դուք կգտնեք այցելելով մեր կայք, դիմեք մեզ ցանկացած ժամանակ: Մենք կօգնենք ձեզ կատարել ճիշտ ընտրություն:

Հարգանքներով`
Բ.Գ.Դ. դոկտոր, պրոֆեսոր
Արշակ Միրզոյան

10 ամենատարածված հարցերի պատասխանները, որոնք գրեթե միշտ առաջանում են հասակը ավելացնելուց կամ վերջույթների ձևը շտկելուց առաջ: Հարցերին պատասխանում է Երևանի՝ վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոնի հիմնադիր-տնօրեն, բ.գ.դ. Արշակ Է. Միրզոյանը:

Indication-Limb-Lengthening-YCLLR_arm Ցուցումներ

Ստորին վերջույթների էսթետիկ երկարացումը նախատեսված է նրանց համար, ում ոտքերի երկարությունը և/կամ ձևը առաջացնում է նշանակալի հոգեբանական տառապանքներ, ինչպես նաև դժվարություններ

Physical therapy - Limb Lengthening YCLLR Ֆիզիոթերապիա

Որակավորված բուժական ֆիզկուլտուրան օգնում է ոչ միայն հոդերում շարժումների ծավալի վերականգնմանը և լիարժեք քայլվածքին, այլև նվազեցնում է բուժման և ռեաբիլիտացիայի տևողությունը:

Pin-Site-Care-Limb-Lengthening Շյուղերի խնամք

Արտաօջախային օստեոսինթեզի մասին գիտական գրականության մեջ նկարագրված ամենահաճախ հանդիպող բարդություններից մեկը դա ձողերի և շյուղերի շուրջ փափուկ հյուսվածքների ինֆեկցիան է: