YCLLR-logo
Վերջույթների վերակառուցման
և երկարացման կենտրոն
(Էսթետիկ վիրաբուժություն)
(+374 10) 53 77 83

Մեր մոտեցումը

Հայտնի է, որ արտաքնապես բարետես մարդիկ, որպես օրենք, ավելի հաջողակ են և ունեն ավելի մեծ հնարավորություն՝ հասնելու նվաճումնների պրոֆեսիոնալ և անձնական կյանքում: Ոտքերի ձևը կատարելագործել կամ հասակը ավելացնել ցանկացող այցելուն պետք է ողջ անկեղծությամբ պատասխանի հետևյալ հարցին. «Ինչքանո՞վ իմ հասակը և/կամ ոտքերի ձևը ինձ թույլ չեն տալիս զգալ ինձ լիարժեք անձ»:

Բժիշկը իր կողմից պետք է հնարավորինս ազնիվ պատասխանի. «Ինչքանո՞վ եմ ես վստահ, թե ինչ եմ անում, երբ վիրահատում եմ առողջ մարդուն, որպեսզի լավացնեմ ոտքերի ձևը և/կամ ավելացնեմ հասակը»:Բժշկության առաջին օրենքը ասում է. «մի´ վնասիր»: Վերափոխելով արտահայտությունը օտօռինոլարինգոլոգիայում, որ գեղեցիկ քիթը դա քիթն է, որով հնարավոր է շնչել, էսթետիկ օրթոպեդիայում կարելի է ասել, որ գեղեցիկ ոտքերը դա ուղիղ, համաչափ ոտքերն են, որոնք թույլ են տալիս քայլել և վազել:

Պրակտիկ բժշկության մեջ հազվադեպ կարելի է կանխատեսել հաջողության 100% երաշխիք: Եթե փորձառու, պրակտիկ վիրաբույժի մոտ բարդությունների հաճախականությունը կարող է լինել աննշան, ապա այցելուի համար, որի մոտ բուժման պրոցեսը բարդացել է ինֆեկցիայով կամ ցանկացած ուրիշ բարդությունով, տոկոսը լրիվ ուրիշ է: Մեր այցելուները պետք է տեղեկացված լինեն երկարացման, ֆիքսացիայի և ռեաբիլիտացիայի ընթացքում սահմանափակումների, ֆիզիկական և հոգեբանական դիսկոմֆորտի մասին: Այցելուները պետք է գիտակցեն, որ ակտիվ մասնակցությունը շատ կարևոր է նպատակին հաջող և կարճ ժամկետում հասնելու համար: Ակտիվությունը, բուժական ֆիզկուլտուրային մասնակցությունը, ինչպես նաև փոխվստահությամբ համագործակցելը բուժանձնակազմի հետ հանդիսանում է հաջողության գրավականը: Այցելուները, որոնք պլանավորում են կատարել ստորին վերջույթների էսթետիկ վիրահատություն, պետք է լավ տեղեկացված լինեն բոլոր մանրամասների, հնարավոր բարդությունների մասին, և ամեն ինչից զատ, պետք է ունենան բարձր շարժառիթ:

Մեր կենտրոնի հոգեբանը կօգնի հայտնաբերել, եթե կան բուժման հոգեբանական հակացուցումներ: Բուժման ընթացքում հոգեբանը կօգնի այցելուին ադեկվատ մոտենալ երկարացման և ֆիքսացիայի ընթացքին, կնպաստի այցելուի շարժառիթի ամրապնդմանը, կօգնի ակտիվ լինել և ջանասիրաբար աշխատել բուժական ֆիզկուլտուրայի մասնագետի հետ: Բուժման ընթացքի ավարտից հետո հոգեբանը կօգնի այցելուի անձի ներդաշնակ վերագնահատմանը: