Ստորին վերջույթների էսթետիկ երկարացումը նախատեսված է նրանց համար, ում ոտքերի երկարությունը և/կամ ձևը առաջացնում է նշանակալի հոգեբանական տառապանքներ, ինչպես նաև դժվարություններ անձնական և պրոֆեսիոնալ կյանքում:
Այցելուի բնական աճը պետք է ավարտված լինի: Սակայն որոշ դեպքերում, երբ աճման զոնաները ֆիզիոլոգիապես գրեթե փակվել են, երկարացումը կարող է խթանել աճման գործընթացին` աճի հորմոնի սինթեզը ակտիվացնելու ճանապարհով:
Երկարացման վերջնական նպատակ պետք է լինի սրունքի և ազդրի, ոտքերի և մարմնի միջև ճիշտ պրոպորցիաները: Բացի Էսթետիկ պահանջներից, դա շատ կարևոր է բիոմեխանիկական տեանկյունից: Այդ նպատակով մենք առաջարկում ենք, որ արտասահմանցի այցելուները մեզ ուղարկեն լուսանկարներ, բուժման նպատակների և վիրաբուժական ցուցումների պարզաբանման համար: Այցելուները պետք է նկարվեն ներքնազգեստով, կամ համարժեք հագուստով հետևյալ դիրքերում (եթե այցելուն ցանկանում է, դեմքը կարող է լինել ծածկված):
Այդ ինֆորմացիան կարող է շատ օգտակար լինել վիրաբուժական ցուցումների, բուժման տեխնիկական մանրամասների և նպատակների, ինչպես նաև երկարատևության գնահատման և բուժման արժեքի մոտավոր որոշման համար:
Հասակի երկարացման էսթետիկ վիրահատություն պլանավորող այցելուները պետք է լինեն սոմատիկ առողջ և չծխող: Բոլոր այցելուները պարտադիր կերպով զրուցում են հոգեբանի հետ, որպեսզի պարզաբանվի նրանց հոգեբանական ադեկվատությանը և բարձր շարժառիթը:
Այցելուի անմիջական զննման և հոգեբանական գնահատման պայմաններում, միջամտության ցուցումների և նպատակների որոշումից հետո, ընդունվում է վերջնական որոշում վիրահատության մասին: