YCLLR-logo
Վերջույթների վերակառուցման
և երկարացման կենտրոն
(Էսթետիկ վիրաբուժություն)
(+374 10) 53 77 83

Լրահոս

14Հնվ

10 ամենատարածված հարցերը եւ պատասխանները (պատասխանում է բժիշկը)

Ողջունում ենք բոլորին: Այս բլոգում ձեզ ենք ներկայացնում 10 ամենատարածված հարցերի պատասխանները, որոնք գրեթե միշտ առաջանում են հասակը ավելացնելուց կամ վերջույթների ձևը շտկելուց առաջ:
Arshak Mirzoyan | YCLLR team

Հարցերին պատասխանում է Երևանի՝ վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոնի հիմնադիր-տնօրեն, բ.գ.դ. Արշակ Է. Միրզոյանը:
Կարող եք մեզ դիմել հետևյալ հղմամբ:


Ի՞նչ է ընդհանրապես հասակի ավելացումը, ո՞րն է դրա էությունը:
Հասակի ավելացումը չափահաս մարդու համար ստորին վերջույթների երկարացումն է վիրահատական միջամտությամբ (leg lengthening surgery): Վիրահատության ընթացքում փոքրիկ կտրվածքից հատվում է ոսկորը, տեղադրվում է սարք (արտաքին ապարատ, ապարատ-մեխ կամ մեխ), որն աստիճանաբար բեկորները հեռացնում է միմյանցից, իսկ առաջացած տարածությունը լցվում է նորաստեղծ ոսկորով:

Գիտականորեն ապացուցված է, որ մեխանիկական ձգման ազդեցության տակ աճում են ոսկորը եւ փափուկ հյուսվածքները, որը շատ մոտ է մարդու բնական աճին: Այսպիսով, հնարավոր է ավելացնել հասակը և բարելավել սրունք-ազդր համաչափությունը:

leg lengthening_aremenia_animation

Արդյո՞ք դա ցավոտ պրոցես է:
Որոշակի ցավեր լինում են հետվիրահատական առաջին շրջանում` երկարացման ժամանակ եւ բուժական ֆիզկուլտուրայի ընթացքում, ցավերը հանգիստ հաղթահարվում են ցավազրկող դեղորայքի միջոցով:


Արդյո՞ք կարելի է ավելացնել հասակն այլ եղանակներով, ասենք` դեղահաբեր ընդունելով, կամ քիմիական այլ ներազդեցությամբ:

Չափահաս մարդու մոտ հասակի ավելացումը հնարավոր է միայն ստորին վերջույթների վիրահատական երկարացմամբ:


Ո՞րն է ոտքերի եւ ձեռքերի երկարացման հասանելի մեթոդներից լավագույնը:

Կան երկարացման տարբեր մեթոդներ, որոնք հիմնված են Գավրիիլ Իլիզարովի գյուտի վրա` սկսած դասական Իլիզարովի մեթոդից, վերջացրած վերջերս կիրառվող «ինքնաբերաբար երկարացող տելեսկոպիկ մեխերի» միջոցով:


Բոլոր մեթոդներն ունեն իրենց առավելություններն ու թերությունները: Դրանք տարբեր են ժամանակի, կոմֆորտի, բարդությունների տեսանկյունից եւ գնի առումով: Ամեն անհատի պարագայում համատեղ քննարկվում եւ համադրվում են բոլոր տարբերակներն ու ընտրվում է իր համար ամենաօպտիմալ մեթոդը:


Ի՞նչ արժե հասակի ավելացումը:
Հասակի ավելացման արժեքը կախված է երկարացման չափից և ընտրած մեթոդից, սկսվում է 2000 ԱՄՆ դոլարից` երկարացված յուրաքանչյուր մեկ սմ-ի դիմաց:|


Ոտքի ո՞ր մասերը կարելի է երկարացնել: Առավելագույնը քանի՞ սմ է հնարավոր ավելացնել հասակը:

Կախված երկարացման չափից և ազդր-սրունք համաչափությունից` կարելի է երկարացնել թե սրունքները, թե ազդրերը, և թե երկուսը միասին: Հասակի ավելացումը կախված է կոնկրետ անձի մարմնի համաչափությունից: Մեզ մոտ առավելագույն երկարացումը, որն արվել է էսթետիկ ցուցումով, եղել է 16 սմ:


Որքա՞ն է ողջ պրոցեսի տեւողությունը:

Դասական Իլիզարովյան մեթոդով` պրոցեսը տեւում է մոտ 1 ամիս` յուրաքանչյուր 1 սմ-ի համար: Համակցված մեխ-ապարատ մեթոդով պրոցեսը տեւում է երկու և ավելի անգամ կարճ:


Արդյո՞ք դա վտանգավոր է:

Ոչ, վտանգավոր չէ: Սակայն, չպետք է մոռանալ, որ դա, ամեն դեպքում, վիրահատություն է, եւ ինչպես մյուս բոլոր վիրահատական միջամտությունների պարագայում, այստեղ էլ կարող են երբեմն լինել տարբեր բարդություններ: Բարդությունների հավանականությունը չնչին է, եթե հիվանդը խստորեն հետևում է բժշկի ցուցումներին և ակտիվ համագործակցում է ֆիզիոթերապևտի հետ:


Ինչո՞ւ է վերջույթների երկարացումը կատարվում զարգացած երկրներում:

Նման վիրահատությունը պահանջում է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում և անձնակազմի համապատասխան գիտելիքներ:


Ինչպիսի՞ ակտիվություն է ունենում մարդը վիրահատությունից հետո, արդյո՞ք հետվիրահատական շրջանում նա ստիպված է լինում անշարժ անցկացնել, եւ արդյո՞ք դուրս գրվելուց հետո մարդը կարող է լիարժեք ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել, ինչպես որ մինչեւ վիրահատությունը:
Առաջին քայլերը հենակների օգնությամբ հիվանդը կատարում է հենց վիրահատության հաջորդ օրը բուժական ֆիզկուլտուրայի մասնագետի ներկայությամբ: Աստիճանաբար ֆիզիկական ակտիվությունը աճում է եւ 5-7-րդ օրը այցելուն դուրս է գրվում ստացիոնարից, և բուժումը շարունակում է ամբուլատոր պայմաններում: Բուժման շրջանի ավարտին հիվանդների համար գրեթե սահմանափակումներ չեն լինում: Բուժումը ավարտելուց հետո, խորհուրդ է տրվում ժամանակավորապես սահմանափակել ակտիվությունը, սկսած 2-3 ամսից թույլատրվում է ցանկացած ակտիվություն՝ կոնտակտ սպորտ և այլն:

Մոտիվացված այցելուները, որպես կանոն, ավելի լավ ֆունկցիունալ արդյունքներ են ցույց տալիս` ավելի կարճ ժամանակահատվածում:

Եթե ձեզ անհրաժեշտ է ավելի շատ տեղեկություն, քան դուք կգտնեք այցելելով մեր կայք, դիմեք մեզ ցանկացած ժամանակ:

Մնացե՛ք առողջ: