BON VOYAGE/ Բարի ճանապարհ
2015 թ. սկզբին բուժման նպատակով մեր կենտրոն ժամանեց Ֆրանսիայի քաղաքացի: Նա ուներ լուրջ օրթոպեդիկ խնդիր: Կլինիկոլաբորատոր և գործիքային հետազոտություններից հետո դրվեց ախտորոշում` զույգ ծնկահոդերի վալգուսային դեֆորմացիաներ, զույգ ազդրերի ներսային ռոտացիա:
Երբ հիվանդը նկարագրում էր իր խնդիրը, հանկարծ մեզ հարցրեց. Երբևէ մտածե՞լ եք` կյանքում երբեք չեք կարող վազել:
Նրա բուժման տևողությունը կազմեց 4 ամիս, և խնդիրը լուծելու համար պահանջվեց 2 վիրահատական միջամտություն:
Ներկայումս նա բարեհաջող ավարտել է բուժումը և վերադարձել տուն: Նա շատ ուրախ է: Մինչ մեկնելը նա անկեղծացավ. «Չեմ կարող հավատալ` ոտքերս ուղիղ են, և քայլելիս ոտնաթաթերս ուղիղ եմ դնում»:
— Քեզ բազում հաջողություններ, սիրելի’ Ֆ.Բ.: Այժմ դու կարող ես և’ վազել, և’ սահել չմուշկներով. ոչ մի սահմանափակում: Շատ ուրախ ենք քեզ համար:
![]()