YCLLR-logo
Վերջույթների վերակառուցման
և երկարացման կենտրոն
(Էսթետիկ վիրաբուժություն)
(+374 10) 53 77 83
15Նյմ

Ջեյմս, Ավստրալիա

Ե.Վ.Վ.Ե.Կ.-ի և բժիշկ Միրզոյանի մասին ես միայն դրական կարծիք ունեմ, հիմա, երբ ապարատները հանելուց անցել է երկու ամիս, ես կարողանում եմ քայլել և վազել այնպես, ինչպես իմ նախկին հասակի դեպքում: Որոշումս ճիշտ էր, վիրահատության գինը հասանելի է և արդարացված:

Իմ անունն է Ջեյմս: Ես Ավստրալիայից եկել եմ Ե.Վ.Վ.Ե.Կ., որպեսզի ավելացնեմ հասակս երկու դույմով (5 սմ), կլինիկան ղեկավարում է բժիշկ Միրզոյանը: Ամբողջ գործընթացը տևել է հինգ ամիս, և այդ ընթացքում ես գտնվել եմ հիվանդանոցում: Այդ ընթացքում ես կարողացա ավելացնել հասակս երկու դույմով (5 սմ), միևնույն ժամանակ ուղղելով ոտքերիս առանցքը: Բժիշկ Միրզոյանը երկարացման գործընթացի համար օգտվեց Իլիզարովի ավանդական մեթոդից: Ես համոզվեցի, որ ապարատի արտաքին հատվածը շատ ամուր և անշարժ է: Բժիշկ միրզոյանի ղեկավարած անձնակազմը ապահովում է անվճար բուժական ֆիզկուլտուրայի կուրս, որը ներառում է վարժություններ և ամենօրյա քայլք: Բժիշկ միրզոյանի ղեկավարած անձնակազմը ինձ տվել է ավելին, քան հոքեբանական աջակցությունն է: Ինձ մի քանի անգամ հրավիրել են ռեստորան, ցույց են տվել Հայաստանի տեսարժան վայրերը: Դա բարձրացնում էր իմ տրամադրությունը, ինչի կարիքը ես ունեի գործընթացի երկարատևության և հաճախակի առաջացող ցավերի պատճառով: Երկարացման ընթացքում ունեցած չափավոր ցավերը ժամանակի ընթացքում ավելի տանելի էին դառնում:

Երկարացումից հետո ցավերը աստիճանաբար անհետացան և անհրաժեշտ էր միայն համակերպվել ապարատի առկայության հետ:
Բոլոր բարդությունները, որոնք կարող էին առաջանալ, կանխվում էին հիմնովին և անմիջապես, այդ պատճաով ոչ մի խնդիր չունեցա: Ինձ հաջողվեց խուսափել ինֆեկցիայից, քանի որ բժիշկ Միրզոյանի անձնակազմը ճիշտ էր կիրառում ախտահանող նյութերը:

Ջեյմս, Ե.Վ.Վ.Ե.Կ-ի նախքին այցելու, ով ավելացրել է իր հասակը: