Այցելու Թուրքիայից (Նիդեռլանդների Թագավորության քաղաքացի)
8 ամիս առաջ՝ ս.թ.-ի փետրվարի 27-ին, հասակի ավելացման վիրահատական միջամտություն կատարեցի Երևանում, Հայաստան: Որպես Նիդեռլանդների թագավորության քաղաքացի (երկիր, որտեղ ապրում են ամենաբարձրահասակ մարդիկ աշխարհում)՝ ինձ այնքան էլ չէր բավարարում իմ 162 սմ հասակը: Ունեի գումար և ժամանակ, սակայն հարց էր առաջանում, թե ուր գնալ. « Ո՞ր Կենտրոնի բժիշկներն ունեն բարձ որակավորում այս ոլորտում և ո՞ր Կենտրոնի սպասարկումն է համարվում բարձրակարգ»: Ինտերնետում մեկշաբաթյա փնտրտուքներից հետո գտա բժիշկ Միրզոյանին, ով հմուտ է այս ոլորտում, ունի հարուստ աշխատանքային փորձ և եղել է բժիշկ Իլիզարովի աշակերտը: Այսպիսով, որոշումը կայացվեց. փետրվարի 22-ին արդեն Երևանում էի:
Վերջապես վիրահատության օրն եկավ, և ես բարձրահասակ լինելու հնրավորություն ունեի: Վիրահատությունը տևեց 2.5 ժամ, որից հետո ինձ տարան ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Բժիշկներն անմիջապես եկան իմ վիճակը ստուգելու: Միայն հիշում եմ, որ ունեի մի փոքր գլխապտույտ: Բացի այդ ցավն էլ տանելի էր: Մի քանի ժամ այդ բաժանմունքում անցկացնելուց հետո ինձ տարան հիվնդասենակ:
Վիրահատության առաջին գիշերից հետո օրեցօր իմ վիճակը լավանում էր՝ ցավը մեղմանում էր, և ես փորձում էի ընտելանալ իմ նոր վիճակին: Ինձ համար դժվար էր ընկալել այն փաստը, որ ես ամբողջովին միայնակ եմ հիվանդանոցում, այն էլ օտար երկրում, սակայն բժիշկը և նրա անձնակազմը ինձ միայնակ չէին թողնում. նրանց այցելություններն ամեն օր էին: Ես անչափ շնորհակալ եմ նրանցից իրենց մեծ ուշադրության համար: Նրանք իսկապես շատ ուշադիր են իրենց հիվանդների նկատմամբ: Անկասկած, նրանց բոլորին վստահում էի: Հոգեբանորեն նրանք ինձ շատ են օգնել՝ զգացողություն, որ ես միայնակ չեմ հիվանդանոցում:
Սկզբում մեծ ցանկություն ունեի ոտքերս երկարացնել 8 սմ-ով, սակայն բժիշկ Միրզոյանն ասաց, որ նրանք կլինեն անհմաչափ և ոչ գեղեցիկ:Այսպիսով, բժշկի խորհուրդով՝ չկատարել 6 սմ-ից ոչ ավել երկարացում, որոշեցի հասակս ավելացնել 6 սմ-ով, որի ամար շատ ուրախ եմ: Ներկա պահին՝ վիրահատությունից 8 ամիս անց, առանց որևէ խնդրի հիանալի քայլում եմ: