ՄԵԹՈԴ
Իլիզարովի մեթոդը ամբողջ աշխարհում ընդունված է որպես օրթոպեդիկ վիրաբուժության խոշոր բացահայտումներից մեկը: Վերջույթներին անհրաժեշտ ձև և երկարություն տալու յուրահատուկ հնարավորության շնորհիվ, արևմտյան երկրերում առաջինը այդ մեթոդը կիրառող իտալացի բժիշկները Գ.Ա. Իլիզարովին անվանեցին “Միքելանջելո օրթոպեդիայում”: Ավելի մանրամասն տեղեկություն դուք կարող եք գտնել այցելելով …
Իլիզարովի մեթոդի առավելությունները`
- Վիրաբուժությունը կատարվում է նվազագույն միջամտությամբ:
- Վերջույթների անհրաժեշտ երկարության և ձևի հասնելու հնարավորություն:
- Բարդությունների ոչ մեծ տոկոս, որոնցից շատ դեպքերում կարելի է խուսափել բուժման ընթացքում:
- Այցելուի ակտիվություն` կարող է քայլել առաջին օրվանից և ամբողջ բուժման ընթացքում: Վիրահատության առաջին օրերից ծանրաբեռնման և շարժումների լրիվ ծավալի հնարավորություն: Հոդերում շարժումների սահմանափակման խնդիրը լուծվում է ինտենսիվ բուժական ֆիզկուլտուրայով:
- Ամբուլատոր պայմաններում բուժման հնարավորություն:
- Ոսկրային ֆրագմենտների վրա դինամիկ ազդեցության հնարավորություն` “ոսկրի վարժանքներ”, որպես նախապատրաստում ապարատը հանելուն:
Իլիզարովի մեթոդի թերությունները
- Բուժման հարաբերական երկարատևությունը և աշխատատարությունը:
- Ապարատի հարաբերական մեծ չափերը և անհարմարավետությունը, հատկապես ազդրի օստեոսինթեզի ժամանակ:
- Վերը նշված հանգամանքները հաճախ բերում են նրան, որ անհրաժեշտ է որոշակի երկկողմանի համբերություն` բժշկի և հիվանդի կողմից: