YCLLR-logo
Վերջույթների վերակառուցման
և երկարացման կենտրոն
(Էսթետիկ վիրաբուժություն)
(+374 10) 53 77 83

Հաճախակի տրվող հարցեր (ՀՏՀ)

Ո՞վ է դիմում վերջույթների էսթետիկ երկարացման նպատակով:
Բազմաթիվ այցելուների հետ շփման պրակտիկան, ովքեր դժգոհ են իրենց ոտքերի ձևից և/կամ հասակից, թույլ է տալիս խոսել հոգեբանական բարդույթի մասին, որը անվանվում է «հասակի դիսֆորիա» կամ «հասակի նևրոզ»: Մեր կարծիքով այս բարդույթը անմիջական կապ չունի անհատի հասակի հետ. կան բազմաթիվ կարճահասակ մարդիք, ում մոտ այս բարդույթը բացակայում է: Կարևոր գործոն է հանդիսանում, թե ում հետ են նրանք իրենց համեմատում և ինչպիսին է սեփական գնահատականը համեմատության մեջ: Հասակի վերաբերյալ ստանդարտները հաճախ տարբեր են, տարբեր ազգությունների համար: Օրինակ` կարճահասակ մարդը Դանիայից իրեն չի համարի կարճահասակ Վիետնամում: Հասակի ավելացման դրթապատճառները նույնպես տարբեր են` հաճախ այցելուները իրենց կարճահասակ են համարում սեփական շրջապատում: Եղել են նաև զավեշտալի դեպքեր բժիշկ Միրզոյանի պրակտիկայում, երբ Ավստրալիայից Հայաստան ժամանած այցելուին, ում նպատակն էր հասակը ավելացնել 6 սմ-ով, հարցրեց, թե որնէ այդ որոշման պատճառը, այցելուն պատասխանեց, որ աշխատում է սպանդանոցում և տեսակավորում է ոչխարներին ըստ տեսակների, այնուհետև կախում է կեռների վրա, որոնք ունեն տարբեր բարձրություններ: Փորձը ցույց է տալիս, որ տղամարդիք հաճախ դիմում են հասակի ավելացման նպատակով, մինչդեռ կանայք ոտքերի ձևի և/կամ համաչափության շտկման նպատակով:


Ինչպիսի՞ն է բարդությունների հաճախությունը:
Էսթետիկ վիրաբուժությունում բարդությունների արժեքը այցելուների համար այլ է, քանզի գործ ունենք առողջ մարդու հետ, որը անհամեմատելի է ,օրինակի համար, օրթոպեդիկ խնդրով դիմած այցելուի հետ: Այդ իսկ պատճառով մենք նախընտրում և կիրառում ենք ամենավստահելի մեթոդը, որի ժամանակ բարդության հավանականությունը մինիմալ է:
Մեր բարդություների հաճախությունը բավականին փոքր է: Երկար տարիների պրակտիկայում մեզ մոտ հանդիպած բարդություններն են`

  • ոսկրի վաղաժամ սերտաճում երկարացման ընթացքում,
  • ոսկրային ռեգեներատի ուշացած ձևավորում,
  • նորաստեղծ ոսկրի դեֆորրմացիա, ժամանակից շուտ ապարատի հեռացման հետևանքով,
  • շյուղերի կամ ձողերի կոտրվածք,
  • մետալոզ (մետաղի հանդեպ անհատական ալերգիա)
  • հոդերում շարժումների ծավալի սահմանափակում:

Որպես կանոն նշվածները հանդիպում են հազվադեպ, և չունեն բացասական ազդեցություն վերջնական արդյունքի վրա:
Քիչ  չեն դեպքերը, երբ հոդերում շարժումների վերականգնումը դժվարությամբ է տրվում, նմանօրինակ բարդություններից խուսափելու նպատակով այցելուներին անհրաժեշտ է ինտենսիվ բուժական ֆիզկուլտուրա, իչը մեր այցելուները կատարում են բուժական ֆիզկուլտուրայի մասնագետի հսկողությամբ: Բուժական ֆիզկուլտուրայի մասնագետի ամենօրյա աշխատանքը (շաբաթը 6 օր, օրը 1 ժամ) ներառվում է բժշկական ծախսերի մեջ: Այցելուի ցանկությամբ բուժական ֆիզկուլտուրան կարող է լինել ավելի ինտենսիվ և երկարատև, հավելյալ վճարի դիմաց:
Հազվադեպ, երբ այցելուները հրաժարվում են բուժական ֆիզկուլտուրայից, ի հայտ է գալիս հոդերում շարժումների սահմանափակում (կոնտրակտուրա): Նման դեպքերում հավելյալ վճարի դիմաց կատարվում է աքիլեսյան ջլերի վիրահատական երկարացում (սրունքների երկարացման դեպքում) կամ քառագլուխ մկանների երկարացում (ազդրերի երկարացման դեպքում):
Լուրջ բարդություններից ունեցել ենք իմպլանտի թարախակալման, ներվի վնասման և հոդերում շարժումների ծավալի խիստ սահմանափակման (Patella Baja) մեկական դեպքեր: Այս բարդությունները վերացնելու համար կատարվել է հավելյալ վիրահատություն և բուժում:
Նման լուրջ բարդությունների դեպքում մենք կապահովենք հիվանդին անվճար համալիր բուժում, իսկ հիվանդը կհոգա միայն հիվանդանոցում գտնվելու և բնակարանում ապրելու ծախսերը:


Որքա՞ն արժե վերջույթների երկարացումը:
Վերջույթների երկարացման և/կամ ձևի շտկման արժեքը բաղկացած է բժշկական ծախսերից և Հայաստանում բնակվելու ծախսերից: Մենք կարծում ենք, որ գին և որակ հարաբերությունում մեր կենտրոնի առաջարկած ծառայությունները բավականին ուշագրավ են և զարմանալի չէ, որ ավելի քան 20 երկրից բազմաթիվ այցելուներ հաջող բուժվել են այստեղ:


Վիրահատությունից որքա՞ն ժամանակ հետո է վերականգնվում այցելուի ակտիվությունը:
Իլիզարովի դասական կամ համակցված մեթոդը ունի առավելություն ամբողջությամբ իմպլանտային մեթոդից (Fitbone, Precise, Albizzia և այլն), դա է այցելուի ֆիզիկական ակտիվության  հետվիրահատական վաղ շրջանում վերականգնումը: Վիրահատության հաջորդ օրը, բուժական ֆիզկուլտուրայի մասնագետի հսկողությամբ, այցելուն կատարում է առաջին քայլերը հենակների կամ քայլակի օգնությամբ: Հետվիրահատական 5-7 օրերին, որպես կանոն, այցելուն ի վիճակի է լինում քայլել սենյակում և դուրս է գրվում հետագա ամբուլատոր հսկողության: Երկարացման փուլի ավարտին ֆիզիկական ակտիվությունը որոշակի նվազում է և առաջանում է ակտիվ բուժական ֆիզկուլտուրայի անհրաժեշտություն: Մենք առանձնակի ուշադրություն ենք դարձնում այցելուների ֆիզիկական ակտիվությանը, դա նպաստում է ոսկրի որակի և վերջույթների ֆունկցիայի արագ վերականգնմանը, նվազեցնում է հոգեբանական սթրեսը: Այցելուների ակտիվությունը թույլ է տալիս այցելել Երևանի և Հայաստանի գեղատեսիլ վայրեր, մասնակցել հասարակական միջոցառումների:

Ապարատների հեռացումից հետո խորհուրդ ենք տալիս 1-2 ամիս ֆիզիկական ակտիվությունը սահմանափակել (նստասայլակ, քայլակ, հենակներ), սակայն 3 ամիս անց ոչ մի սահմանափակում, թույլատրվում է նույնիսկ կոնտակտ սպորտ:

Բուժումից հետո սպիեր մնու՞մ են:
Ոսկրահատման համար կատարվող կտրվածքի երկարությունը 5-10 մմ է, ինչը գործնականում աննկատ է: Շյուղերի և ձողերի տեղերում ձևավորվում են պիգմենտային հետքեր կամ փոքրիկ սպիեր, որպես օրենք, քիչ նկատելի և այցելուին չեն անհանգստացնում: Երբեմն առաջարկում ենք կիրառել քսուքներ, որոնք կնպաստեն սպիերի ներծծմանը: Ինչպես նաև հնարավոր է կիրառել մաշկի վերականգնման լազերային մեթոդը: Հարկ է նշել, որ սպիերի արտահայտվածությունը կախված է ինչպես կիրառվող վիրաբուժական տեխնիկայից, այնպես էլ մաշկի վերականգնման անհատական հատկությունից:


Առավելագույնը որքա՞ն է հնարավոր ավելացնել հասակը
:
Մեր պրակտիկայում էսթետիկ ցուցումով հասակը առավելագույնը ավելացվել է 16 սմ (6.2 դույմ): Դա ցուցված է մարմնի/վերին վերջույթների և ստորին վերջույթների արտահայտված անհամաչափության դեպքում:
Կառուցվածքային գաճաճություն ախտորոշումով (ախոնդրոպլազիա) պացիենտին մենք բոյովացրել ենք 32 սմ-ով երկու էտապով, իսկ Իլիզարովի կենտրոնում, որքանով մեզ է հայտնի, առավելագույնը գրանցվել է 58 սմ հասակի ավելացում: Վերջնական համաչափ մարմին և վերջույթներ ունենալու համար համար, կարևոր է ի սկզբանե ճշգրիտ գնահատել յուրաքանչյուր սեգմենտի երկարացման չափը: Հաճախ այցելուները ցանկանում են 7 և ավել սմ-ով ավելացնել հասակը միայն սրունքների երկարացման հաշվին: Մենք դա խորհուրդ չենք տալիս, միայն եթե այցելուն վստահեցնում է, որ մոտ ժամանակներում պլանավորում է վիրահատել նաև ազդրերը: Մենք նախապատվությունը տալիս ենք էսթետիկական համաչափությանը և որ ավելի կարևոր է բիոմեխանիկական ճշգրիտ մարմին ունենալուն:


Որքա՞ն է տևում հասակի ավելացումը
:
Հասակի ավելացումը ժամանակատար պրոցես է։ Սրունքների երկարացումը մեկ հատվածից (օրական 1 մմ) տևում է 1 ամիս յուրաքանչյուր 1 սմ-ի համար։ Նշված ժամանակահատվածը բավարար է երկարացման և ֆիքսացիայի համար։ Սրունքների երկարացումը 2 հատվածից (օրական 2 մմ) հնարավորություն է տալիս 30%-ով խնայել բուժման ժամանակահատվածը։
Իլիզարովի դասական մեթոդով ազդրերի և սրունքների խաչաձև երկարացումը պահանջում է ավելի երկար ժամանակ, քանզի պրոցեսը երկէտապ է և 2 էտապների միջև անհրաժեշտ է ռեաբիլիտացիոն բուժում սրունք-թաթային և ծնկան հոդերում շարժման ծավալը վերականգնաման նպատակով։ Որպես օրինակ, 10 սմ-ով հասակը ավելացնելու համար անհրաժեշտ է մոտ 11 ամիս, ներառյալ երկարացման 2 էտապները և միջանկյալ ռեաբիլիտացիան։
Իլիզարովի համակցված մեթոդով (ապարատ-մեխ) ազդրերի և սրունքների խաչաձև երկարացումը 2 անգամ քիչ ժամանակ է պահանջում։ Մեթոդը թույլ է տալիս երկարացման փուլի ավարտից հետո ֆիքսացիայի փուլը շարունակել ինտրամեդուլյար մեխերով, որոնք տեղադրվում են կամ նախապես, կամ երկարացումը ավարտելուց հետո։ Մեթոդի բացասական կողմը վիրահատական ծավալն է և իմպլանտների ինֆեկցման համեմատաբար բարձր ռիսկը։ Մեթոդի մանրամասները կարող եք կարդալ կայքում։


Ի՞նչ է անհրաժեշտ վիրահատությանը նախապատրաստվելիս:
Մեր շահագրգռված ենք, որ այցելուն հնարավորինս տեղեկացված լինի սպասվող բուժման վերաբերյալ: Եթե անհրաժեշտ է ավել տեղեկատվություն, ինչը չեք գտնի կայքում, խնդրեմ կապվեք մեզ հետ: Ամեն դեպքում անհրաժեշտ է.

  • Ֆիզիկական նախապատրաստություն, մկանների և ջլերի երկարացման նպատակով,

  • Հրաժարվել ծխախոտի և ոչ ստերոիդային հակաբորբոքային խմբի պրեպարատների ընդունումից:


Որտե՞ղ եմ բնակվելու դուրս գրվելուց հետո:
Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, բուժումը կարող եք շարունակել հիվանդանոցից ոչ հեռու գտնվող հարմարավետ բնակարանում ամսեկան 1800$-ի դիմաց։ Գինը ներառում է բնակարանի վարձը, կոմունալ բոլոր ծախսերը, 3 անգամյա սնունդ, խնամակալ ով ձեր կողքին կլինի 9։00-18։00, հեռուստատեսություն, ինտերնետ։
Եթե դուք նախընտրում եք բնակվել ձեր վարձակալած բնակարանում, ցանկալի է այցելեք խնամակալի հետ, կամ վարձեք խնամակալ։ Հետվիրահատական առաջին օրերին և երկարացման փուլի ավարտին, այցելուները հիմնականում չեն կարողանում ինքնասպասարկել և օգնության կարիք են ունենում։
Հավելյալ օրական 80$ դիմաց, դուք կարող եք բուժման ամբողջ ընթացքում գտնվել հիվանդանոցում։


Ի՞նչ դեղորայք պետք է ստանամ դուրս գրումից հետո:
 — Երկարացման փուլում նշանակվող ցավազրկողներն են՝ տրամադոլ, սոլպադեին (պարացետամոլ, կոդեին), անալգին և այլն։ Բացառվում է ոչ ստերոիդային հակաբորբոքային խմբի ցավազրկողների ընդունումը, քանզի դրանք զգալի նվազեցնում են կոլագենի սինթեզը, որը մեծ նշանակություն ունի ոսկրի աճի գործընթացում։
— Մկանները թուլացնելու համար նշանակվում են ծայրամասային ազդեցության միոռելաքսանտներ՝ տոլպերիզոն։
— Քնի խանգարման դեպքում նշանակվում է՝ էսկարտ, ատարաքս, վալիում, եթե դրա անհրաժեշտությունը կա։
— Վիտամին D, Կալցիում և պոլիվիտամիններ:
— Հակաբիոտիկային և հակակոագուլյացիոն պրեպարատներ։


Ո՞վ է կատարում երկարացումը
:
Բժշիկը այցելուին ցույց է տալիս (սովորեցնում է), ինչպես է պետք կատարել երկարացումը և սովորաբար դա կատարում է այցելուն։


Ի՞նչ է մտնում բժշկական ծախսի մեջ:
— Դիմավորելը օդանավակայանում
— Նախավիրահատական կլինիկոլաբորատոր և գործիքային հետազոտությունները
— Անզգայացումը
— Վիրահատող բժշկի վճարը
— Վիրահատող ասիստենտների վճարը
— Հետվիրահատական մինչը 7 օր հիվանդանոցում գտնվելու վճարը
— Բուժական ֆիզկուլտուրայի մասնագետի ամենօրյա աշխատանքի վճարը (շաբաթական 6 օր, օրը 1 ժամ)
— Ընթացիկ ռադիոլոգիական հետազոտությունները
— Դեպի հիվանդանոց և հիվանդանոցից տեղափոխումը
— Նստասայլակ, քայլակ,հենակներ, ձեռնափայտեր, հարանկողնային սեղանիկներ ըստ անհրաժեշտության
— Դեղորայք


Ի՞նչ չի մտնում բժշկական ծախսերի մեջ:
— Ինտրամեդուլյար մեխերի հեռացումը, յուրաքանչյուր մեխի հեռացման արժեքը 1500$
— Առողջական խնդիրներ, որոնք կապված չեն վերջույթների երկարացման հետ։ Օրինակ, Ավստրալիայից ժամանած այցելուի մոտ, երկարացման ժամանակ հայտնաբերվեց կույր աղու սուր բորբոքում, ինչը հավելյալ վճարի դիմաց հեռացվեց լապարոսկոպիկ եղանակով։
— Բուժական ֆիզկուլտուրայի մասնագետի հետ չհամագործակցելու արդյունքում, հոդերում առաջացած սահմանափակումների վիրահատական շտկման վճարը։ Աքիլեսյան ջլի երկարացում՝ սրունքների երկարացումից հետո կամ քառագլուխ մկանների երկարացում՝ ազդրերի երկարացումից հետո։
— Վիզայի երկարացումը (Հայաստանում գտնվելու օրինական երկարատևությունն է 120 օր)
— Հավելյալ բուժական ֆիզկուլտուրայի պարապմունքներ։


Արդյո՞ք վիզա անհրաժեշտ է
:
Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի, Ճապոնիայի և շատ այլ երկերի քաղաքացիների մուտքի վիզայի կնիքը փակցվում է Երևանի միջազգային օդանավակայանում։ Անհրաժեշտության դեպքում մենք զբաղվում ենք հրավերի վիզայի փաստաթղթային նախապատրաստումով, սովորաբար դա տևում է 1 ամիս և արժե 50$:


Ի՞նչ կասեք կոնսուլտացիայի և վիրահատության գաղտնիության մասին:
Մենք առանձնակի ուշադրություն ենք հատկացնում այցելուների անձնական տվյալների և բժշկական քարտերի գաղտնիությանը։ Որպեսզի այցելուն մանրամասն ինֆորմացիա ունենա սպասվող բուժման վերաբերյալ, մենք խորհուրդ ենք տալիս հանդիպել բուժումն արդեն ավարտած այցելուի։ Անշուշտ, Դա տեղի է ունենում երկուստեք համաձայնության դեպքում։


Արդյո՞ք վերջույթների երկարացումը ցավոտ է:
Վիրահատության հաջորդող օրերին այցելուն ցավազրկվում է էպիդուրալ կատետերի օգնությամբ և ցավ չի զգում։ Չափավոր ցավեր լինում են երկարացման փուլում և բուժական ֆիզկուլտուրայի ժամանակ, որպես կանոն ցավերը անհետանում են խմելու անալգետիկներով։


Ինչքա՞ն ես կմնամ հիվանդանոցում:
Հիմնականում մինչև 5 օր, հազվադեպ մինչև7 օր:


Արդյո՞ք հարկավոր է լինելու արյան փոխներարկում:
Իլիզարովի դասական մեթոդի դեպքում արյան կորուստ գրեթե չի լինում և հետևաբար փոխներարկման անհրաժեշտություն չկա: Կոմբինացված ապարատ/մեխ մեթոդի դեպքում անհրաժեշտ է ոսկրային խողովակի շաղափում, որը լինում է արյան որոշակի քանակի կորստի պատճառ: Հետվիրահատական ընթացքում, կապված արյան անալիզների պատասխաններից, մինչև 10% դեպքերում կարող է առաջանալ արյան փոխներարկման անհրաժեշտություն:


Ե՞րբ պետք է հեռացնել մեխերը:
Մեխերը հնարավոր է հեռացնել վերջույթների երկարացումից 6-12 ամիս անց, երբ ռենտգենաբանորեն ոսկրի կոնսոլիդացիան ավարտվել է:


Ի՞նչ արժե ինտրամեդուլյար մեխի հեռացումը:
Ինտրամեդուլյար մեկ մեխի հեռացումը արժե $1500, արժեքը ներառում է ամբողջական բժշկական ծախսերը և հետվիրահատական ընթացքում 3 օր հիվանդանոցում գտնվելը: