YCLLR Logo
Վերջույթների վերակառուցման
և երկարացման կենտրոն
(Էսթետիկ վիրաբուժություն)
(+374 10) 53 77 83

Հավելյալ ծառայությունների մատուցում

additional-service-YCLLR

  • Դիմավորում օդանավակայանում և տեղափոխում. Մեր կենտրոնի ներկայացուցիչը անհրաժեշտության դեպքում կդիմավորի ձեզ օդանավակայանում և կապահովի ձեր տեղափոխումը հիվանդանոց, վարձած բնակարան կամ հյուրանոց: Օդանավակայանը հիվանդանոցից գտնվում է 15-20 րոպե հեռավորության վրա:
  • Օգնություն բնակվելու հետ կապված. Մենք կօգնենք Ձեզ գտնել հիվանդանոցից ոչ հեռու գտնվող հարմարավետ բնակարան: Որտեղ կընդգրկվեն բոլոր ծառայությունները, կապված տան սպասարկման հետ (մաքրություն, կերակրի պատրաստում, լվացք, IP հեռուստատեսություն, ինտերնետ, բջջային հեռախոս և այլ ծառայություններ): Բնակարանի սպասարկումը, կերակրի պատրաստումը, ինչպես նաև թարգմանչի ծառայությունները չեն ընդգրկվում բժշկական ծախսերի մեջ և վճարվում են առանձին:
  • Բանկային ծառայություններ. Որպեսզի փոխանցումային ծախսերը բերվեն նվազագույնի, արտասահմանցի այցելուներին առաջարկում ենք բացել հաշիվ տեղի Ամերիաբանկում կամ այն բանկերում, որոնք կտրամադրեն բանկոմատային քարտ ձեր վճարումները հարմարավետ դարձնելու նպատակով:
  • Թարգմանչական ծառայություններ. Մեր կենտրոնի աշխատակիցների հիմնական մասը տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին: Մենք նաև տրամադրում ենք այլ լեզուների թարգմանիչներ (ճապոներեն, արաբերեն, չինարեն և այլ):
  • Վիզաների երկարացման ծառայություն. Հիմնականում Հայաստան ժամանելու համար հատուկ թույլտվություն պետք չի: Որպես օրենք, օդանավակայանում կստանաք վիզա 4 ամիս տևողությամբ, որը կարժենա մոտ $40: Վիզայի ժամկետի ավարտից հետո Դուք կարող եք երկարացնել 2 ամսով, վճարելով մոտ $1.5 մեկ օրվա համար: Կես տարով երկարացնելու համար Դուք պետք է լրացնեք լրացուցիչ փաստաթղթեր, մենք կհատկացնենք վիզայի երկարացման համար անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը:
  • Ճանապարհորդություններ Երևանում և ամբողջ Հայաստանում. Մենք նաև կարևորություն ենք տալիս այցելուի հոգեբանական վիճակին, հատկապես տնից և հարազատներից հեռու գտնվող օտարերկրացիների դեպքում: Որպեսզի լիարժեք կազմակերպենք ձեր օրը և բարձրացնենք ամենօրյա ակտիվությունը, կազմակերպում ենք հետաքրքիր և ձեզ համապատասխան էքսկուրսիաներ Երևանում և Հայաստանում: