YCLLR-logo
Վերջույթների վերակառուցման
և երկարացման կենտրոն
(Էսթետիկ վիրաբուժություն)
(+374 10) 53 77 83

Հարշյուղային և հարձողային հյուսվածքների խնամք (ինֆեկցիայի կանխարգելում)

Արտաօջախային օստեոսինթեզի մասին գիտական գրականության մեջ նկարագրված ամենահաճախ հանդիպող բարդություններից մեկը դա ձողերի և շյուղերի շուրջ փափուկ հյուսվածքների ինֆեկցիան է: Այս բարդությունը կարող է երկարացնել բուժման տևողությունը, ձողերի շուրջը առաջացնել սպիներ, և վերջին հաշվով վատ անդրադառնալ արդյունքի վրա: Շյուղերի և ձողերի խնամքի երկու մոտեցում կա.

  • շյուղերի և ձողերի մուտքի հատվածների փակում թանզիֆե վիրակապով,
  • շյուղերի և ձողերի մուտքի հատվածների բաց վարում և անտիբիոտիկների օգնությամբ ինֆեկցիայի կանխարգելում:

Չնայած առաջին մեթոդը հանդիսանում է ավելի բարդ, աշխատատար և թանկարժեք, մենք նախընտրում ենք այդ մոտեցումը: Դրա համաձայն, մենք յուրաքանչյուր լոգանքից/ցնցուղից հետո կատարում ենք ապարատի շյուղերի և ձողերի կրկնակի վիրակապում: Դա նվազեցնում է ինֆեկցիոն բարդության հաճախականությունը: Դիտեք մեր տեսանյութը շյուղերի և ձողերի խնամքի վերաբերյալ: