YCLLR Logo
Վերջույթների վերակառուցման
և երկարացման կենտրոն
(Էսթետիկ վիրաբուժություն)
(+374 10) 53 77 83

Ոտքերի ձևի շտկում («O»-աձև ծռության բուժում)

Պետք է տարբերել իրական և կեղծ «Օ»-աձև ծռություն: Երկու դեպքում էլ սրունքների միջային կոնտուրները թերի են արտահայտված: Բայց իրական «Օ»-աձև դեֆորմացիայի ժամանակ պատճառը հանդիսանում է մեծ ոլոքի ծռությունը, և այդ պատճառով էլ ցուցված է ուղղիչ ոսկրահատում՝ դեպի ներս բացվող սեպաձև ռեգեներատի առաջացմամբ և դեպի ներս ոչ մեծ տեղաշարժով: Որպես կանոն, այս մեթոդը ավելացնում է սրունքների երկարությունը 2,5սմ-ով: Կեղծ «Օ»-աձև դեֆորմացիայի ժամանակ մեծ ոլոքի առանցքը ճիշտ է, կոսմետիկ դեֆեկտը պայմանավորված է փափուկ հյուսվածքներով: Այդ դեպքերում միջային եզրագծի մեծացման նպատակով ցուցված է սիլիկոնային իմպլանտների կիրառումը:
YCLLR-correction-of-Otype-curve-bowlegs-armenia