YCLLR-logo
Վերջույթների վերակառուցման
և երկարացման կենտրոն
(Էսթետիկ վիրաբուժություն)
(+374 10) 53 77 83

Երկարացում ինտրամեդուլյար մեխով (LON)

Այս մեթոդը համեմատաբար նոր է: Ինտրամեդուլյար մեխը տեղադրվում է երեք արտաքին կիսաօղերի հետ: Երկարացումը սկսվում է, սովորականի նման, վիրահատությունից հետո 5-րդ օրը: Երբ առկա է սեգմենտի անհրաժեշտ երկարություն և ռենտգեն նկարում երևում է ադեկվատ ոսկրագոյացում, երկրորդ վիրահատությունը կատարվում է, որպեսզի անցկացվեն արգելափակող պտուտակներ և հանվեն արտաքին կիսաօղերը: Այս մեթոդի առավելությունն է՝ արտաքին ապարատի կրման ժամանակի կրճատումը, հարաբերական քիչ դիսկոմֆորտ և հարակից հոդերի քիչ կոնտրակտուրաներ: Թերություն կարելի է համարել ներդրվող կոնստրուկցիայի (մեխ) ինֆեկցվելու վտանգը և ընդհանուր ցավազրկման պայմաններում երեք վիրահատության անհրաժեշտությունը:
YCLLR-tibias-lengthening-by-LON-lengthening-over-nail-armenia YCLLR-cross-lateral-tibia-femur-lengthening-LON-lengthening-over-nail-CLTFL-armenia