YCLLR-logo
Վերջույթների վերակառուցման
և երկարացման կենտրոն
(Էսթետիկ վիրաբուժություն)
(+374 10) 53 77 83

Ֆիզիոթերապիա

Խորհուրդ ենք տալիս նայել մեր պատրաստած տեսանյութը, որը ցույց է տալիս, թե ինչպես պատրաստել վերջույթների մկանները երկարացման ընթացքին:
Որակավորված բուժական ֆիզկուլտուրան օգնում է ոչ միայն հոդերում շարժումների ծավալի վերականգնմանը և լիարժեք քայլվածքին, այլև նվազեցնում է բուժման և ռեաբիլիտացիայի տևողությունը: Բուժական ֆիզկուլտուրաի էֆեկտիվության համար մեծ նշանակություն ունի այցելուի համագործակցությունը: Այցելուն պետք է արդյունքների վրա ֆիզիկապես աշխատելու բարձր շարժառիթ ունենա: Դա չափազանց կարևոր հիմք է վերջնական նպատակին կարճ ժամկետներում հասնելու համար:
Տարբերում ենք բուժական ֆիզկուլտուրաի երեք փուլ, յուրաքանչյուրը իր յուրահատուկ նշանակությամբ.

1.    Մկանների և ջլերի ձգում վերջույթների երկարացման նախապատրաստման համար:
2.    Բուժական ֆիզկուլտուրա երկարացման ընթացքում և ֆիքսացիայի ժամանակ:
3.    Բուժական ֆիզկուլտուրա ապարատի հանելուց հետո:

1.    Որպեսզի լավ հասկանալ բուժական ֆիզկուլտուրայի նպատակը, ձեզ պետք է հայտնի լինի մարդու սրունքի բիոմեխանիկական և անատոմիական որոշ առանձնահատկություններ: Ինչպես յուրաքանչյուրը կարող է դրանում համոզվել, մկանների տեղակայումը սրունքի շրջանում անհավասարաչափ է: Մեծ ոլոքի առաջա-միջային մակերեսին մկանները գործնականում բացակայում են, միևնույն ժամանակ բավականին արտահայտվաած են սրունքի հետին և դրսային մակերեսին: Ամենաուժեղ մկանը մեր օրգանիզմում ձկնամկանն է: Նա մի կողմից կպնում է ազդրոսկրի կոճերին, մյուս կողմից կրունկոսկրին՝ աքիլեսյան ջլի միջոցով: Մեխանիկորեն դիմադրելով երկարացմանը՝ ձկնամկանը նպաստում է ծնկահոդի ծալվելուն և ոտնաթաթի ներբանային դիրքին: Նայեք մեր առաջին տեսանյութը, այն մասին, թե ինչպես նախապատրաստել մկանները ստորին վերջույթների էսթետիկ երկարացմանը, որպեսզի խուսափել հոդերում շարժումների սահմանափակումից:

2.    Բուժական ֆիզկուլտուրայի առավել կարևոր ժամանակաշրջանը սկսվում է վիրահատության հաջորդ օրը: Իլիզարովի մեթոդի առավելություններից մեկը կայանում է նրանում, որ ապարատը ապահովում է անհրաժեշտ ամրություն և ոսկրաբեկորների ֆիքսացիա: Դա հնարավորություն է տալիս կանգնել ոտքի և կատարել վարժություններ հենց վիրահատության հաջորդ օրը: Բուժական ֆիզկուլտուրայի նպատակն է հասնել հոդերում շարժումների մաքսիմալ ծավալի և ֆիզիկապես ծանրաբեռնել վիրահատած վերջույթները: Բուժական ֆիզկուլտուրայի մասնագետի հետ ինտենսիվ աշխատանքըը հանդիսանում է բուժման լավ արդյունքի գրավականը: Այցելուի ակտիվացման և վարժությունների պայմանների բարելավման համար, մենք հաճախ ենք կազմակերպում ժամանցներ, իրականացնում ենք ուղևորություններ քաղաքում և քաղաքից դուրս: Դիտեք մեր տեսանյութերը երկարացման պրոցեսում բուժական ֆիզկուլտուրայի մասին:

3.    Ապարատը հանելուց հետո բուժական ֆիզկուլտուրան պետք է զգույշ անցկացնել, հատկապես առաջին օրերին, երբ նորաստեղծ ոսկորը դեռ լիարժեք չի իր մեխանիկական հատկություններով: Ոչ ադեկվատ ուժը բուժական ֆիզկուլտուրայի ժամանակ, կարող է բերել նորաստեղծ ոսկորի դեֆորմացիայի և վնասել օստեոպարոտիկ ոսկրերի հոդամակերեսները: Որպես օրենք, մենք խորհուրդ ենք տալիս ինտենսիվ բուժական ֆիզկուլտուրան ապարատը հանելուց մեկ ամիս հետո: Սովորաբար հոդերի շարժումների վերականգնելը և իդեալական քայլվածքի հասնելը տևում է մեկից երեք ամիս: