YCLLR Logo
Վերջույթների վերակառուցման
և երկարացման կենտրոն
(Էսթետիկ վիրաբուժություն)
(+374 10) 53 77 83

Սրունքների և ազդրերի խաչաձև երկարացում (ՍԱԽԵ)

Այս մեթոդը ցուցված է հասակի 6-7սմ-ից ավելի երկարացման դեպքում: Սրունքների և ազդրերի խաչաձև երկարացումը հանդիսանում է երկէտապ միջամտություն: Դա պայմանավորված է նրանով, որ Իլիզարովի ապարատի հարաբերական մեծության պատճառով միաժամանակ երկու ազդրերի երկարացումը առաջացնում է առօրյա անհարմարություններ: Այդ պատճառով մենք երկարացնում ենք սրունքը և խաչաձև (կոնտրլատերալ) ազդրը առաջին էտապով: Առաջին շրջանից հետո ոտքերի երկարությունը հավասար է, բայց ծնկահոդերը գտնվում են տարբեր բարձրությունների վրա: Երկարացման երկու էտապների միջև այցելուն սովորաբար անցնում է մեկ-երեք ամիս տևողությամբ ռեաբիլիտացիայի շրջան: Հարակից հոդերում շարժումների վերականգնումից հետո (ծնկահոդում առնվազն 90 աստիճան ծալում և ոտնաթաթի 90 աստիճան թիկնային ծալում) կատարվում է երկարացման երկրորդ էտապը` մյուս սրունքի և մյուս ազդրի, ինչպես ցուցադրված է դիագրամայում:

cross-lateral-tibia-femur-lengthening-CLTFL