Ինչ ենք հասկանում՝ անթերի ոտքեր ասելով
Ոտքերի տեսքը համարվում է «անթերի», երբ ոտքերի միջային ուրվագծով տեսանելի են երեք իլիկաձև տարածություններ, որոնք ձևավորվում են շեքով, միմյանց հպվող ծնկահոդերով, սրունքների վ/3-ի փափուկ հյուսվածքներով և միջային պճեղներով:
Մեծ ոլոքների դեֆորմացիայի հետ կապված ստորին վերջույթների անատոմիական շեղումներն են՝ Օ-աձև դեֆորմացիա, երբ ծնկահոդերի և սրունքների վ/3-ի փափուկ հյուսվածքների հպումը բացակայում է, և X-աձև, երբ բացակայում է միջային պճեղների հպումը:
Ոտքերը համաչափ են, երբ ազդոսկրի մեծ տամբիոնից մինչև ծնկահոդ և ծնկահոդից մինչև միջային պճեղ ընկած հեռավորությունները հավասար են այնպես, ինչպես ցույց է տրված ստորև նկարում.