Արզաքանի հանքային տաք ջրերը
Այս անգամ Հունգարիայից և Ճապոնիայից ժամանած մեր երկու այցելուներին տարանք բուժիչ հանքային տաք ջրեր:
Ֆիզոթերապևտների օգնությամբ այցելուները կատարում էին ֆիզիկական վարժություններ: Հաճելի էր հետևել`ինչպես են նրանք լողում և հանգիստ քայլում ջրի մեջ:
Արզաքանի հանքային ջուրը, որը գտնվում է Երևանից 30կմ հեռավորության վրա, հարուստ է աղով և այլ օգտակար տարրերով: Հայտնի է` հանքային ջուրը թողնում է օգտակար և բարենպաստ ազդեցություն մաշկի և նյարդային համակարգի վրա:
Օրն ավարտեցինք համեղ ընթրիքով: