Անմոռանալի օր «Վան Արդի» գինու գործարանում
Մայիսի 21-ին «Վան Արդի» գինու գործարանը հյուրընկալեց մեր անձնակազմին և Ճապոնայից մեր վեց այցելուներին, ովքեր հասակը մինչև 13 սմ ավելացնելու նպատակով ժամանել էին Հայաստան: Գործարանի տերը մի հիանալի հայ ընտանիք է, ով գործարանը հիմնել է Հայաստանի հին գինեգործության մարզում` Արագածոտնում:
Այցելության ժամանակ ծանոթացանք հայկական գինու ստեղծման, ինչպես նաև ընտանիքի պատմությանը, թե ինչպես են հոգ տանում խաղողի այգիներին և պատրաստում գինին: Ինչպես նշեց ուղեկցորդը. «Սա ընտանեկան պրոեկտ է, և մենք պարզապես ցանկանում ենք նոր շունչ տալ հայական գինու մշակույթին և հիշեցնել ամենքին, որ գինին ապրելակերպ է»:
Բոլորս լավ ժամանակ անցկացրեցինք, վայելեցինք գեղեցիկ բնությունը` համտեսելով «Վան Արդի» սպիտակ, վարդագույն և կարմիր գինիները:
![]()